Open news feed Close news feed
A A
Video

Ինչո՞ւ էր ատոմակայանը 88 օրից ավելի կանգնել պլանային վերանորոգման (video)

Նախատեսվում է մինչեւ տարվա վերջ միջկառավարական համաձայնագիր ստորագրել Մեծամորի ատոմակայանի շահագործման երկարաձգման մասին: Այսօր ԱԺ-ում 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումներին նշեց ՀՀ էներգետիկայի եվ բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը՝ ավելացնելով, որ ըստ էության ատոմակայանի աշխատանքները կերկարաձգվեն մինչեւ 2026թ., եւ այդ նպատակով կհատկացվի 300 մլն դոլարի ֆինանասավորում: ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը հետաքրքրվեց նրանից՝ ինչո՞ւ էր ատոմակայանը 88 օրից ավելի կանգնել պլանային վերանորոգման. «Արդյունքում մենք գնացինք էլեկտրաէներգետիկ հավելյալ ծախսերի: Ո՞վ էր դրա պատասխանատուն»: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, թե պարոն Այվազյանն իր հարցը տվեց: «Հեռազգացողությամբ տիկին Բիշարյանի հարցը գողացա»,- արձագանքեց Վարդան Այվազյանը: