Open news feed Close news feed
A A
Video

Նորույթներ ԱՊՊԱ համակարգում (video)

«ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելիս ուշադիր եղեք, թե ինչ փաստաթուղթ է ձեզ տրամադրվում. 32 նիշից բաղկացած ծածկագիր կա՞, թե ոչ, և արդյոք առկա՞ է գործակալի անուն-ազգանունն ու ստորագրությունը»,-լրագրողների հետ հանդիպմանը շեշտել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի Իրավաբանական ծառայության բաժնի պետ Սամվել Աղախանյանը։ Նա նաև պնդել է, թե ապահովագրող ընկերությունները երբեք չեն ուշանում, ժամանում են առավելագույնը 35 րոպեի ընթացքում։ Եթե որևէ վթարի դեպքում, այնուամենայնիվ, ուշացում լինի, քաղաքացին կարող է չսպասել ԱՊՊԱ աշխատակցին, պարզապես արձանագրի վթարի դեպքը տեսանկարահանող սարքով՝ հետագայում փոխհատուցում ստանալու նպատակով։ Իսկ նույն բյուրոյի Կարգավորման և զարգացման բաժնի պետ Գևորգ Ղուկասյանը նշել է, որ շարունակում է գործել «բոնուս-մալուս» համակարգը, և բոլոր կարգապահ վարորդները ստանում են բոնուսներ, եթե ԱՊՊԱ պատմությունը «մաքուր» է։