Եռյակում մեկ ընդդիմադիր կա. Անահիտ Բախշյան (video)
Support A1+!«Մեր իշխանությունները ունքը սարքելու փոխարեն՝ աչքն են հանում». «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այսպես է մեկնաբանում «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքի նոր նախագիծը, որը նախատեսում է կրճատել աշխատող հղի կանանաց տրվող նպաստները՝ փոխարենը այդ գումարներն ուղղելով չաշխատողներին. «Սա վերին աստիճանի անբարոյականություն է: Փոխանակ գործատուներից պահանջեն օրենքով գործել և այնպես կազմակերպել աշխատանքը, որ չարաշահումներ չլինեն, աշխատող կանանցից գումար են պահում: Թաց, չոր, սաղ խառնել են իրար»: ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համաձայն է, որ ոլորտում չարաշահումներ կան, բայց չի կիսում այն կարծիքը, թե իշխանությունները չգիտեն ինչ են անում. «Պետությունը մեծ գումարներ է ուղղում երկրում ծնելիությունը խթանելու համար, բայց այն գնալով ավելի է նվազում: Ի վերջո, պետք է գտնենք զսպող մեխանիզմներ: Պետք է ասեմ, որ նոր նախագիծը դեռ չի ընդունվել, և այսօր էլ մեր խմբակցությունը ժողով է հրավիրելու՝ հարցը քննարկելու և բացերը լրացնելու համար»: