A
A
Եղանակը կտաքանա (video)
Support A1+!Նոյեմբերի 6-ից հանրապետությունում ջերմաստիճանը կսկսի բարձրանալ. այս մասին հայտարարեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքերով՝ Հայաստանին կմոտենան արեւադարձային տաք հոսանքներ, եւ ջերմաստիճանը հինգից ութ աստիճանով կբարձրանա: Ընդհանրապես պարոն Սուրենյանի խոսքերով՝ նոյեմբերի երկրորդ տասնօրյակը լինելու է նորմայի սահմաններում: Նախորդ տարվա համեմատ այս տարվա նոյեմբերը ցուրտ է, սակայն նման ցուրտ նոյեմբեր եղել է 2007 թվականին: Անդրադառնալով հարցին, թե ինչպես ԱԻՆ-ի կանխատեսած ցրտերը այդպես էլ չեղան, Գագիկ Սուրենյանը նշեց, որ ինչ կանխատեսվել է, դա եղել է: