Open news feed Close news feed
A A
Video

Ադրբեջանը կպահի՞պայմանավորվածությունը (video)

Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցած Սարգսյան-Օլանդ-Ալիև հանդիպման գլխավոր ձեռքբերումն այն է, որ կողմերը ավելի կոնկրետ են խոսել ղարաբաղադրբեջանական սահմանի լարվածության մասին։ Այս մասին կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Նույնիսկ որոշ առաջխաղացում է ձեռք բերվել շփման գծում վստահության մեխանիզմների եւ լարվածության մեղմացման հարցերի շուրջ»։ Քաղաքագետը հիշեցրել է, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության ու նախագահի մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն, հայկական կողմն ավելի հստակ է խոսում շփման գոտում վստահության մեխանիզմների ու լարվածության մեղմացման հարցերի վերաբերյալ. «Արդյո՞ք Ադրբեջանը կարող է պահպանել այդ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ չեմ կարող ասել»,- ասաց Սերգեյ Մինասյանը։