A
A
«Իշխանափոխություն կլինի այն ժամանակ, երբ Հունանյանները ողջ չլինեն» (video)
Support A1+!Արդեն 15 տարի է անցել հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերից, սակայն այսօր էլ հայտնի է նույնքան, որքան 15 տարի առաջ: Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը վստահ է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի բացահայտման ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ ունենալ. «Եթե համադրենք քրեական գործի նյութերը դատավարության նյութերի հետ, ապա կարող ենք ասել, որ բավականին մեծ հնարավորություններ կան, որ կազմակերպիչների մասով կատարվեն քննչական գործողություններ, եւ առաջընթաց լինի: Բայց դրա համար անհրաժեշտ է կամք: Եթե իշխանությունը ցանկություն չունի, տուժողների իրավահաջորդներն ինչպե՞ս կարող են հասնել գործի բացահայտմանը»: