Նախարարության համար բոլորը հավասար են (video)
Support A1+!Բնապահպանության նախարարությունը երեք ամսվա ընթացքում 107 ապօրինի խորքային հորեր է կարգավորել՝ ձկնաբուծական տնտեսություններում, «Երեւան ջուր» եւ «Հայջրմուղկոյուղի» ընկերություններում։ Բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը փաստում է՝ իրենց համար բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշոր եւ մանր ձկնարտադրողներ գոյություն չունեն։ «Բոլոր տնտեսություններում մենք եղել ենք անաչառ, բոլոր տնտեսություններում մենք կարողացել ենք մտնել անարգել, կատարել չափումներ, համապատասխան աշխատանքներ։ Մենք ոչ մի տեղ հարց չենք տալիս պատկանելիության մասին, կա թույլտվություն, կա օպերատիվ տեղեկատվություն եւ կա կոնկրետ դրված խնդիր եւ հանձնարարական»,- այս մասին տեղեկացրեց Արարատյան արտեզյան ավազանի ստորգետնյա ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքների վերաբերյալ աշխատանքային խմբի ղեկավար, բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը։