Open news feed Close news feed
A A
Video

«Որակյալ կադրերի պակաս ունենք» (video)

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար ծրագրի շրջանակներում Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում սույն թվականի հոկտեմբերի 11-ին կազմակերպվել է աշխատանքի տոնավաճառ՝ արտերկրում ապրող հայերի վերադարձը խթանելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Գարիկ Սահակյանը այս կապակցությամբ նշեց, որ այս նախաձեռնության շրջանակներում ծրագիրը դիտարկում է երեք հիմնական ոլորտներ, որոնք ունեն յուրահատուկ տնտեսական զարգացումն արագացնելու գերակա ներուժ՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ագրոբիզնես և հյուրընկալություն։ Նմանօրինակ ծրագիր նախաձեռնելու միտք կա նաև Ռուսաստանում և Ֆրանսիայում։ Բանախոսը նաև շեշտեց, որ այս կերպ փորձում են ցույց տալ կառավարությանը, որ վերոնշյալ ոլորտներում ունեն բանիմաց և որակյալ կադրերի լուրջ պակաս, իսկ ծրագրի բուն նպատակներից մեկն էլ հենց գիտելիքներով լեցուն մասնագետի ճիշտ ընտրությունն է։