Open news feed Close news feed
A A
Video

Ինչ երաժշտություն էր հնչում հայոց արքունիքում. Կոմիտաս՝ պեղված նվագարաններով (video)

Ամենամաքուրն, ըստ Կոմիտասի, գեղջկական երաժշտությունն է, որն էլ նա հավաքագրեց, մշակեց և թողեց սերունդներին: Հոգևոր մեր հրաշք տաղերն ու շարականներն էլ փոխանցվեցին դարեդար: Իսկ թե ինչ երաժշտություն էր հնչում հայոց արքունիքում, պատմությունը լռում է: Լռում է նաև հայկական լարային նվագարանների` վիոլաների մասին, չնայած որոշակի փաստեր կան: Օրինակ, Դվինում պեղված 10-րդ դարի ափսեի վրա ծալապատիկ նստած ջութակ հիշեցնող գործիքը բռնած երաժշտի պատկերը: Կամ էլ Նարեկացու մոտ հանդիպող ջութակ բառը: Ուստի մենք պետք է փորձենք վերստեղծել մեր պատմությունը ասում է կոմպոզիտոր, թավջութակահար Գրիգոր Առաքելյանը: Իրականացավ Գրիգոր Առաքելյանի տարիների երազանքը: Վինահար Մարտին Երիցյանի հետ համատեղ նրանք ստեղծեցին գործիքներ, որոնց հնչողությունը հանդիսատեսը կվայելի հոկտեմբերի 17-ի «Կոմիտաս. Վերապրում» համերգին: