Open news feed Close news feed
A A
Video

Գառնիկ Իսագուլյանը ՀՀԿ-ի `«Հայաստանի հղփացածների կուսակցության մասին» (video)

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելը լավագույն ուղղությունն է. այսօր հայտարարեց ՀՀ նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը: «Կամ- կամի լավագույն ուղղությունը սա է: Այն մտավախությունները, որ առկա են ԼՂՀ-ում, համոզված եմ, որ նման վտանգ մեզ չի սպառնում, եւ մերոնք ընտրեցին ավելի լավ ճանապարհ. այստեղ վտանգ չեմ տեսնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը այսօր շատ ուրախ էր, որ պարոն Իսագուլյանն իր հետ համամիտ էր: Նա հիշեցրեց, որ միայն վավերացման գործընթացն է մնացել՝ հունվարի մեկից կդառնանք ԵՏՄ անդամ: