Open news feed Close news feed
A A
Video

«Զանգեք Հովիկ Աբրահամյանին» (video)

Ամիրյան 4/14-ից մինչեւ 4/24 հասցեի բնակիչներն արդեն 10 տարի է՝ սպասում են իրենց բնակարաններին։ Դեռ 2004 թ-ին 88 ընտանիքներին պատկանող տները իրացվել են, եւ մարդիկ մնացել են անտուն։ Կառուցապատողը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանն է եղել, իսկ նրա մահից հետո իրավահաջորդը նրա կինն է՝ Անահիտ Մնացականյանը, որը, սակայն, բնակիչների հարցերին մեկ պատասխան է տալիս. «Զանգեք Հովիկ Աբրահամյանին, ես շենքի հետ գործ չունեմ։ Մարդն ունի իր հյուրանոցը տարածքում, ո՞ւմ պետք է պատկանի»,- հարց է տալիս տուժած բնակիչներից Վաչագան Թադեւոսյանը։ Նրա խոսքերով՝ դեռ 2007 թվականին շենքը պետք է պատրաստ լիներ, սակայն կառուցապատողի մահից հետո անորոշ ժամանակով հետաձգվել է։ Իսկ Ֆինանսների նախարարության հետ դրանից հետո նրանք նորից պայմանագիր են կնքել, որտեղ ժամկետների մասին որեւէ խոսք չկա։