Open news feed Close news feed
A A
Video

«Եթե Նժդեհը կենդանի լիներ, հիմիկվա ղեկավարներին գլխից կխփեր» (video)

«Ընդդիմադիր եռյակի քայլերը խաբկանք են»,-լրագրողների հետ հանդիպմանն այս տեսակետն է հայտնել արևելագետ Խաժակ Թոմոյանը։ Նա ժողովրդին կոչ է անում չգնալ այդ հավաքներին, քանի որ այս անգամ տասնյակ զոհերի փոխարեն հարյուրավորները կլինեն։ Արևելագետի խոսքով՝ հանցագործ մարդիկ են հիմա համախմբվել ու հանդես են գալիս միասնաբար։ Այլ խոսքով՝ նախկին ընդդիմադիրները հայտնվել են նույն բարիկադում, և մյուս երկու ուժերը փորձում են օգտագործել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը, ժողովրդի մեջ ունեցած նրա դիրքը՝ դրանով իսկ վարկաբեկելով այդ կուսակցությանը։ Թոմոյանը կարծում է, որ եթե Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունն իսկապես ցանկանում է լինել ժողովրդի կողքին, պետք է եռյակից դուրս գա։ Նա առաջարկում է «Բարգավաճ Հայաստանի» անդամներին՝ սև շապիկներ հագնել, որոնց վրա գրված կլինեն հոկտեմբերի 27-ի զոհերի անունները, և բոյկոտել խորհրդարանի նիստերը, բայց վստահ է, որ նման բան չեն անի։