Open news feed Close news feed
A A
Video

Կոմիտաս՝ օտարերկրացիների կատարմամբ (video)

Հոկտեմբերի 14-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում, իսկ հոկտեմբերի 18-ին Արցախում տեղի է ունենալու համերգ՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի 75-ամյակին։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը։ Վերջինս նշեց, որ համերգին մասնակցելու համար իր հետ տարբեր երկրներից բերել է նաև իր լավագույն սաներին։ «Եղբորս տարեդարձի առթիվ ինձ մոտ միտք ծագեց այսպիսի նվեր մատուցել նրան, որը համոզված եմ՝ նրան շատ է դուր գալու։ Սաներիս հետ խոսեցի և ասացի, որ նրանց ուզում եմ տանել ինձ հետ Հայաստան՝ հայերեն երգեցնելու համար, նրանք էլ մեծ սիրով համաձայնեցին»,-նշեց երգչուհին։ Արաքս Մանսուրյանը, ով այժմ դասավանդում է Ավստարալական երաժշտական ինստիտուտում, նշեց նաև, որ բազմաթիվ համերգներ է ունեցել տարբեր երկրներում և ամեն տեղ ներկայացրել է հայկական երգն ու երաժշտությունը։