A
A
Հանրությանը փորձում են հրամցնել մի մեծ քաղաքական աֆյոռա. Նիկոլ Փաշինյան (video)
Support A1+!ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, այսօր Սերժ Սարգսյանի եւ ոչ իշխանական ուժերի գործողությունները մի խնդիր են լուծում՝ «Քաղաքական դաշտը բաժանել երկու հավասար մասի, տիրապետել այդ քաղաքական դաշտին այնպես, որ եւ ընդդիմությունը, եւ ընդդիմադիր դոմինանտ, որոշիչ ուժը լինի քաղաքական, 1998 թվականին իշխանության եկած քաղաքական կլանի ներկայացուցիչը եւ իշխանությունը: Այդ առումով բացասական ենք վերաբերվում: Սահմանադրական բարեփոխումների մասին Հայաստանում խոսք չի գնում: Այդ անվան տակ հանրությանը փորձում են հրամցնել մի մեծ քաղաքական աֆյոռա»: «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական-քաղաքական շարժման կառավարման խորհրդի անդամների մամուլի ասուլիսի այլ մանրամասներ՝ քիչ ուշ։