A
A
Իդեալական պայմաններ Երեւանում՝ օձերի ու կարիճների համար (video)
Support A1+!Հայաստանում էկոհամակարգի նկատմամբ մոտեցման բացակայության հետեւանքով են գայլերը կատաղել եւ հարձակվում ընտանի կենդանիների վրա։ «Մենք իրենց կենսական տարածքն ենք վերցրել եւ սննդային բազան վերացրել»,- Տարրերային աղետների վտանգների նվազեցման միջազգային օրը հայտարարեց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը: Նրա խոսքերով՝ Երեւանում օձերն ու կարիճներն են ավելացել, քանի որ կանաչ տարածքների փոխարեն շենքը շենքի հետեւից է կառուցվում, եւ իդեալական պայմաններ են ստեղծվում նրանց համար: «Միայն Երեւանի արվարձաններում 29 հանք է գործում: Այսօր Երիտասարդական պալատի տեղում քարհանք է, եւ եթե ընդերքը քանդենք, արձագանք պետք է լինի, եւ դրա համար էլ ավելացել են սողանքները»,- նշեց բնապահպանը: