Open news feed Close news feed
A A
Video

«Հիշենք ով իր թիկնապահներին ժողովրդի դեմ հանեց». Բախշյանը պատասխանում է Ծառուկյանին (video)

Նախագահը պետք է լինի կրթված, առաքինի և չունենա քրեական կենսագրություն. ավագանու անդամ Անահիտ Բախշյանն առանց հեգնանքի չի կարողանում պատասխանել Գագիկ Ծառուկյանի՝ նախագահի աթոռը ստանձնելու պատրաստակամությանը. «Ես ավելի պատրաստ եմ... (ծիծաղում է), տեղից հելնողը հոմ չի կարող ասել՝ ես պատրաստ եմ նախագահ լինել, էսպես ենք արել, որ էս օրն ենք ընկել»։ Տիկին Բախշյանը նախագահի թեկնածուներ Հայաստանում տեսնում է. դրանք եռյակի լիդերները չեն, բայց նրանց հրավիրած հանրահավաքներին ինքը մասնակցելու է։ Իշխանափոխության հիմքերը հիմա ավելի շատ են, սակայն նախկին պատգամավորը խոստովանում է՝ 2008-ի ընդդիմությանն ինքն ավելի շատ էր հավատում, քան իշխանությունից առանձնացած այսօրվա ԲՀԿ-ին։