A
A
«Մի քայլ աջ, մի քայլ ձախ եւ կրակոց». Ինչ են ուզում շրջանառության հարկով (video)
Support A1+!«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններից փոքր եւ միջին բիզնեսի որեւէ ներկայացուցիչ չի կարող գլուխ հանել։ «Եթե ժողովրդի լեզվով ասենք մի քայլ աջ, մի քայլ ձախ եւ կրակոց։ Առանց հաշվապահի ոչ մի միկրոբիզնեսի ներկայացուցիչ հնարավոր չէ գլուխ հանի»,- ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ղեկավար Սեդրակ Ասատրյանը։ Սա է պատճառն, ըստ նրա, որ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիները չեն ցանկանում աշխատել 1 տոկոս շրջանառության հարկով։ Մինչդեռ դա արտոնություն է թվում առաջին հայացքից. «Մարդիկ շնորհակալ են, տատիկս ասում էր՝ քամին մարագին ասում է՝ դուռդ բաց դարման բերեմ, ասում է՝ շնորհակալ եմ, ոչ բեր, ոչ տար, մոտավորապես այդ սկզբունքով է»։