Open news feed Close news feed
A A
Video

ՀԿ նախագահը լքում է ոստիկանության կարգապահական հանձնաժողովը (video)

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, ով այս տարվա մայիս ամսից է ներգրավվել ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում, դուրս է գալու հանձնաժողովից: Պատճառաբանությունը հետեւյալն է՝ մարմնի գոյությունը ձեւական բնույթ է կրում եւ չի ծառայում իր նպատակին: «Ակնկալվում էր, որ հանձնաժողովը աշխատելու է, սակայն որեւէ ծառայողական քննություն չի իրականացվել: Հանձնաժողովի գործունեությունը արդարացված չէ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց Արման Դանիելյանը: ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Վերուժան Հակոբյանը նշում է, որ կարգապահական հանձնաժողովն իրավունք չունի միանգամից արձագանքելու դեպքերին: