«Վատ ընկերությանը ոչ մի Մաքսային չի օգնի» (video)
Support A1+!Հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսվում է ՀՀ-ի հետ կնքել ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Այդ նպատակով Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բելառուս` մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին: ՌԴ-ի հետ ակտիվ ապրանքաշրջանառություն ունեցող ձեռնարկատերերի սպասելիքները միությունից մեծ են: «MSE» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Հայկ Ծառուկյանն այսօր ներկա էր Երեւանում անցկացվող հայ-ռուսական երկօրյա գործարար հանդիպմանը: Նրա համար կարեւոր է ԵՏՄ անդամակցությունը եւ այսօր արդեն իսկ հաջող բանակցություններ է ունեցել ռուսական մի ընկերության հետ` ներկրելու բժշկական սարքեր; Ռուս գործարարներին ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին ավելի է ոգեւորել: Ավտոբիզնեսի ծրագրային ապահովությամբ զբաղվող «Լոջիկ սթարս» խմբի ներկայացուցիչ Դմիտրի Խլիստովը կարծում է, որ իր բիզնես հնարավորություններն առավել կընդլայնվեն. «Դա միայն դրական արդյունքներ կտա, ոչ մի մինուս չկա: Լավ ընկերությունների համար միեւնույնն է` կա՞ ՄՄ, թե՞ ոչ: Վատ ընկերությանը ոչ մի Մաքսային չի օգնի»: