A
A
Նա անձա՛մբ է ներկա լինելու հանրահավաքին (video)
Support A1+!Գագիկ Ծառուկյանն անձամբ է ներկա լինելու ընդդիմադիր եռյակի վաղվա հանրահավաքին։ «Ո՞նց կարող ա պատահի, եթե ասենք թե հանրահավաք լինի, Ծառուկյանը ասենք, թե, իմ կուսակցականներն այնտեղ լինեն, Ծառուկյանը ժողովրդի կողքին չլինի»,- Ծառուկյանի խոսքն է։ ԲՀԿ ղեկավարը մեծ տհաճությամբ էր պատասխանում ներքաղաքական հարցերին, ի վերջո ասուլիսին ներկա էին ՄՕԿ-ի եւ եվրոպական օլիմպիական կոմիտեի ղեկավարները։ Բայց Հայաստանի նախագահ դառնալու հարցը չի շրջանցի։ Եթե քաղաքական գործընկերները եւ հանրությունը նրանցից որեւէ մեկի թեկնածությունն առաջադրի, Գագիկ Ծառուկյանը կկանգնի նրա կողքին։ Մի քիչ այլ կերպ կվարվի, եթե առաջադրեն իր թեկնածությունը. «Ուրեմն ասում եմ, որ ես դրան էլ եմ պատրաստ, եւ անմիջապես կարող եմ ասել, մի քանի ամսում կարեւորագույն լուծումներ կունենանք»։