Վաղը կհրապարակվի իշխանափոխության ճանապարհային քարտեզը (video)
Support A1+!Եռյակի երեք առաջնորդները կմասնակցեն վաղվա հանրահավաքին. Սա արդեն վերջնական է՝ հաստատում է ժառանգական Ռուբեն Հակոբյանը։ Երեք առաջնորդներն էլ հանրահավաքի ժամանակ ելույթ կունենան։ Ելույթ ունեցողների մեջ լինելու է նաեւ տաքսիստ, ազատամարտիկ եւ մեկ փոքր եւ միջին առեւտրական։ Կհնչեն իշխանափոխության կոչեր. «Այս համախմբումը, այս ժողովրդական շարժումը, այս եռամիասնության քաղաքական օրակարգը ամբողջական իշխանափոխությունն է»։ Իշխանափոխության ճանապարհային քարտեզը պատրաստ է։ Այն կհրապարակվի հենց հանրահավաքի ժամանակ. «Բոլոր քաղաքական ուժերը իրենց քաղաքական օրակարգում ունեն այս հարցը՝ ամբողջական իշխանափոխություն»։ Հնարավո՞ր է, որ Բելառուս մեկնած Սերժ Սարգսյանը Հայաստան վերադառնա ոչ Հայաստանի Հանրապետության նախագահի կարգավիճակով. «Իրեն կհարցնեք, պարոն Սերժ Սարգսյանին կհարցնեք»։