A
A
Ծայրահեղ աղքատներ եւ միլիոնատերերի բանակ (video)
Support A1+!Աշխատատեղեր, բարձր աշխատավարձ եւ բարեկեցիկ կյանք. Երեւանում նշվեց արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրը։ Աշխարհի տարբեր երկրներում արհմիությունները 7-րդ անգամ նշում են Արժանապատիվ աշխատանքի համար գործողությունների օրը՝ այն համարելով Աշխատավորների օրվա՝ մայիսի 1-ի շարունակությունը։ Այսօրվա երթին մասնակցում էին պետհիմնարկների արհմիությունների անդամները։ «Աշխատատեղերի ստեղծում ենք պահանջում եւ համայնքային ծառայողների արժանապատիվ աշխատանք։ Այսօր աշխատավարձը այնքան էլ արժանապատիվ չէ»,- ասաց Հայաստանի պետհիմնարկների ՏԻՄ ճյուղային հանրապետական արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը։ Երեւանի կենտրոնական փողոցներով անցկացված երթի մասնակիցները հայտարարում են, թե Հայաստանում համատարած ոտնահարվում է աշխատանքային օրենսգիրքը։