Դեղերը ստիպված թանկացնելու են (video)
Support A1+!Դեռևս հուլիսին առևտրի և ծառայությունների մասին օրենքում եղան փոփոխություններ՝ կապված դրոշմապիտակավորման հետ և շամպունների, օճառի և այլ նման պարագանների հետ միասին դեղամիջոցները ևս հայտնվեցին այդ ցուցակում, այսինքն՝ արդեն պահանջվում է , որ դեղամիջոցները հոկտեմբերի 31-ից հետո պետք է դրոշմապիտակավորվեն։ Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց դեղ արտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը։ Վերջինս շեշտեց, որ օրենքում նման փոփոխություններ կատարելուց առաջ նախևառաջ անհրաժեշտ է լայնամասշտաբ քննարկումներ անցկացնել ոլորտի մասնագետների և մասնավոր հատվածի հետ, ինչը, սակայն, բանախոսի հավաստմամբ, տեղի չի ունեցել։ Արագացված ընթացակարգով մտել է Ազգային ժողով, հաստատվել, և մեկ ամիս առաջ նախագահի կողմից ստորագրվել։ Փորձագետի խոսքերով՝ դա հանգեցնելու է մի շարք խնդիրների և առաջին հերթին ՝ մատակարարման անհնարության։