«Ռուսաստանը Հայաստանի համար չարյաց փոքրագույնն է» (video)
Support A1+!«Եթե մոտակա օրերի ընթացքում ֆորսմաժորային իրավիճակ չլինի Մինսկի կամ Աստանայի կողմից, հոկտեմբերի 10-ին Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին»,-համոզված է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ «Թե Բելառուսը և թե Ղազախստանը հասկանում են, որ Հայաստանի անդամակցության դեպքում միությունում կմեծանան Ռուսաստանի լծակները, բայց միաժամանակ այս պետությունները հակահայկական դիրքորոշումներ չունեն, ինչը հավանական է դարձնում Հայաստանի անդամակցությունը»,-մեկնաբանում է նա։ Քաղաքագետի կարծիքով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա, և անցած տարվա սեպտեմբերի 3-ի որոշումը չարյաց փոքրագույնն էր. «Հայաստանի անդամակցության որոշումը մեծ հաշվով կապված է եղել արցախյան հարցով և ոչ թե տնտեսական առումով։ Բոլորս գիտենք, որ մեր տարածաշրջանում Ադրբեջանը համարվում է ուսական սպառազինության խոշոր գնորդը, և ոչ մի երաշխիք չկար, որ եթե Հայաստանը չանդամակցեր, արցախյան ճակատում ռազմական գործողություններ չէին սկսվի։ Ավելի լավ է Ռուսաստանի նման «կասկածելի» գործընկեր ունենալ, քան մնալ մենակ»։