Open news feed Close news feed
A A
Video

Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար պետք է հզորանալ (video)

Թուրքիան պատրաստ չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:ԵՊՀ ռեկտոր, պատմաբան Արամ Սիմոնյանի կարծիքով՝ դեռ երկար ականատես ենք լինելու պաշտոնական Անկարայի հակահայկական քաղաքականությանը: Այս համատեքստում բանախոսը նշում է, որ ուրացումը թուրք ժողովրդի, թուրք կառավարող շրջանակների համար այսօր, ըստ էության, իրենց ինքնության մի մասն է կազմում, այնպես ինչպես հայերիս համար Ցեղասպանության հիշողությունն է մեր ինքության մի մասը: Ցեղասպանության ճանաչումը ենթադրում է փոխհատուցում՝ տարածքների վերադարձման և միլիոնավոր դոլարների վճարման տեսքով: Սա է պատճառը, որ գերտերություններն օգտագործում են Հայկական հարցը՝ տարբեր հարցերում Թուրքիայի վրա ազդելու կամ ճնշում գործադրելու համար: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքերով՝ տարբեր պետությունների կողմից Ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունները առայժմ բարոյական հարթակից այն կողմ չեն անցնում: