Open news feed Close news feed
A A
Video

Սուրիկ Խաչատրյանը միակն է, որն ունի դոկտորի կոչում (video)

Սուրիկ Խաչատրյանը քրեական հեղինակություն համարվող միակ պետական պաշտոնյան չէ, որն աչքի է ընկել ինտելեկտուալ տիտղոսով։ Սակայն միակն է, որն ունի դոկտորի կոչում։ Նա պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր է։ Թաղային հեղինակության կարգավիճակից դեպի գիտության բարձունքները գրոհելու առաջին հաջողված փորձն արել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ 2004-ին նա դարձավ սոցիոլոգիական գիտությունների թեկնածու «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով։ Նա նաեւ Կենտրոն համայնքի մտավորականների պատվավոր նախագահն է։ Գիտնական դառնալու մյուս հաջողված փորձը ձեռնարկեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։