Open news feed Close news feed
A A
Video

Շահենին հունից հանել են (video)

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների ողբերգությունը կայանում է նրանում, որ նրանք չունեն քաղաքական եւ քաղաքացիական մեծ աջակցություն։ Այսօր կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ ավելացնելով, որ Շանթ Հարությունյանին համարում է չհարմարվող տեսակ։ Այսօր Ավետիք Իշխանյանին, սակայն, ավելի շատ անհանգստացնում է Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝ 15 -ամյա Շահեն Հարությունյանի ճակատագիրը։ Գործով մեղադրողը միջնորդել է նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման։ «Հարցրեք դատավորին, եթե իր հորը ծեծեին իր աչքի առաջ, արդյոք նա որեւէ քայլ չէ՞ր ձեռնարկի։ Ինչ -որ չափով սա ինձ հիշեցնում է 2004 թ. ապրիլի դեպքերը, երբ Էդգար Առաքելյանին խփել էին եւ ատամները թափվել էր, նա պլաստմասե շշով խփել էր, եւ դրա համար նրան դատեցին»,- հիշում է Ավետիք Իշխանյանը։