A
A
Մենք եղել ենք, կանք ու կլինենք. Տաճատ Սարգսյան (video)
Support A1+!Հայաստանի կոմունիստական կուսակցությունը նորից ողջունում է Հայաստանի իշխանությունների Մաքսային միություն մտնելու որոշումը։ ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը համոզված է՝ Հայաստանը մեկ օր շուտ պետք է մտնել Մաքսային միություն։ «Եղել ենք, կանք եւ պիտի լինենք ռուս ժողովրդի հետ, դա ցույց է տալիս մեր պատմությունը եւ աշխարհագրական դիրքը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է նա։ Տաճատ Սարգսյանը հույս ունի, որ կգան երանելի օրեր, եւ կոմունիստները կրկին կլինեն իշխանության։