«Մեդիա կենտրոն». «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներ և հնարավոր հեռանկարներ» (video)
Support A1+!Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ քննարկում` «Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ զարգացումներ և հնարավոր հեռանկարներ» թեմայով: Քննարկման բանախոսներն էին. Թոմաս դե Վաալ`ԱՄՆ փորձագետ, «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Սերգեյ Մինասյան - Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Մարկ Գրիգորյան - մեկնաբան Քննարկմանը տեսազանգով միացավ նաև Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Շահին Ռզաևը: Նույն միջոցառման ընթացքում Թոմաս դե Վաալը ներկայացրեց նաև «Սև այգի· Հայաստանը և Ադրբեջանը պատերազմի և խաղաղության միջև» իր գրքի ռուսերեն հրատարակությունը: «Մեդիա կենտրոնը» հարթակ է` կոչված մեկտեղելու Հայաստանի քաղաքացիական հասարակության և լրատվական դաշտի ներուժը: «Մեդիա կենտրոնը» համակարգում է «Հանրային լրագրության ակումբը»` Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ: