Մեղադրական ճառ. Շանթ Հարությունյանին՝ 7 տարի (video)
Support A1+!Րոպեներ առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեղադրող Գեւորգ Գեւորգյանը պահանջեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարի ժամկետով։ Նախորդ տարվա նոյեմբերի 5-ի դեպքերից հետո Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել , որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով: Քրեական գործով մեղադրվող նրա ընկերներին դատախազը պահանջեց դատապարտել տարբեր ժամկետներով՝ Վահե Մկրտչյանին՝ 8 ու կես տարի, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Վարդան Վարդանյանին, Ավետիս Ավետիսյանին , Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 ու կես տարի, Ալեք Պողոսյանին, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին, ով ընդունեց իր մեղքը՝ 5 ու կես տարի, Տիգրան Պետրոսյանին, Արմեն Հովհաննիսյանին, Սևակ Մնացականյանին՝ 4 տարի, իսկ Միսակ Առաքելյանին՝ 50 000 դրամ տուգանքով։