Open news feed Close news feed
A A
Video

Զարուհի Փոստանջյանի հարցը (video)

5-րդ գումարման ԱԺ 6-րդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո: Գրանցվել էր 123 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց օրակարգը: Նրան հարցեր չուղղվեցին պատգամավորների կողմից, սակայն քիչ ուշ պարզ դարձավ, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարց ուներ, սակայն գրանցման քարտը չի աշխատել: «Եթե երկար բացակայում եք, քարտն էլ փչանում է»,- ակնարկեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Իհարկե, բացակայել եմ, բայց այս ընթացքում բան չի փոխվել: Ուզում եմ իմանալ ԱԺ նախագահից որպես ՀՀԿ ներկայացուցիչ, թեպետ մեծամասնություն եք, սակայն խոցելի մեծամասնություն եք, հայ-թուրքական արձանագրությունները ե՞րբ եք դուրս մղելու ԱԺ մեծ օրակարգից ու ի՞նչ ջանքեր եք գործադրելու այդ ուղղությամբ»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը: