Open news feed Close news feed
A A
Video

Այսօր փրկարարի օրն է (video)

Սեպտեմբերի 4-ը ԱԻՆ աշխատողի՝ փրկարարի օրն է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՆ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը նշեց, որ մարդկանց մոտ հիմա նկատվում է պաշտպանվածության զգացում, և նրանք զանգահարում են ցանկացած պարագայում, նույնիսկ այնպիսի պարագաներում, երբ իրենք չեն կարող օգտակար լինել։ Բայց կան խնդիրներ, որոնք ոչ ոք չի կարողանում լուծել, և պարոն Հակոբյանը կեսկատակ ասաց, որ իրենք նույնիսկ պատրաստ են օգնել այն մարդուն, ով կզանգի և կխնդրի մաթեմատիկայի խնդիր լուծել։