Open news feed Close news feed
A A
Video

Դավութօղլուն լուռումունջ ծաղիկ չի դնի (video)

Այն քաղաքական գիծը, որը տարվել է մինչ այժմ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հետ կապված, շարունակվելու է նաև հիմա, եթե դրա վրա չազդեն արտաքին ուժերը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա դրական է գնահատում 100-ամյակի առթիվ Էրդողանին Հայաստան հրավիրելու հանգամանքը. «Մենք ցանկացած պարագայում հաղթող ենք դուրս գալու, մենք միշտ անում ենք առաջին քայլը և պատրաստ ենք հարաբերությունները բարելավել հարևան Թուրքիայի հետ, և եթե նրանք հրաժարվեն, կնշանակի, որ Թուրքիան մերժում է մեր բարեկամության ձեռքը, իսկ եթե ընդունի, կնշանակի, որ ընդունում է նաև Հայոց ցեղասպանությունը»։