ՀՔԾ-ն մերժել է ՕԵԿ-ին (video)
Support A1+!ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Ագրարային համալսարանի տարածքում շինարարություն իրականացնող ՕԵԿ կուսակցության պատգամավորների ՝ օգոստոսի 13-ին համալսարանի տարածքում տեղի ունեցած բախման առիթով քրեական գործ հարուցելու դիմումը: «Երբ 2008 թվականին կառավարությունը նրանց հող տվեց համալսարանի տարածքում, դա չէր ենթադրում նման շինարարություն: Մեր ռեկտորը տվել է իր համաձայնությունը՝ հստակ պահանջներ ներկայացնելով, բայց ՕԵԿ-ը ոչ միայն չկատարեց ընդամենը մեկ հարկ կառուցելու համաձայնությունը, այլև ցանկապատեց իրենց հատկացված տարածքից ավելի շատ տարածք ու շինարարություն սկսեց»,-մեկնաբանեց Ագրարային համալսարանի պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը: Պարոն Էֆենդյանը վստահեցնում է, որ օգոստոսի 13-ին տեղի ունեցած բախումից ոչ մեկը չի տուժել և ՕԵԿ պատգամավորների հայտարարությունները վնասվածքների մասին ճիշտ չեն. «Գործով զբաղվող քննիչն էլ է փաստում, որ ոչ ոք չի տուժել: Հովհաննես Մարգարյանը, ով իբր ողնաշարն էր վնասել, պարզվեց, վաղուց է ողնաշարից բողոքում, իսկ Բիշարյանը ոչ մի բուժօգնության էլ չի դիմել»: