A
A
Քոչարյանի քաղաքական առաջարկը չկա. Գալուստ Սահակյան (video)
Support A1+!ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար Ռոբերտ Քոչարյանի վերադարձի թեման ընդամենը ծիծաղելու առիթ է. «Ծնկներս դողում ա»։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Ռոբերտ Քոչարյանը լավ է անում, որ սպառնում է վերադարձով, ինքը դրա սահմանադրական իրավունքն ունի, բայց միայն այդքանը. «Այդպիսի քաղաքական երեւույթ Հայաստանում գոյություն չունի»։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես հումորով է վերաբերվում այն հարցին, թե չի՞ վախենում միակ տղամարդու քաղաքական վերադարձից. «Մեր վախը վաղուց բռնված ա»։ Ինքը դժվարանում է ասել, թե ինչ հնարավորություններ ունի Քոչարյանը 2018-ին նախագահի աթոռը վերադարձնելու՝ պետք է նայել հասարակական պահանջարկին. «Այս պահին առաջարկը չկա»։