Open news feed Close news feed
A A
Video

Գայլերի որսն ազատ է (video)

Վերջերս հրապարակվել է Հայաստանի կենդանատեսակների և թռչնատեսակների քանակի և դրանց նկատմամբ որսի հնարավոր ծավալների մասին ցուցակ, որտեղ կաչաղակի, ագռավի և գայլի որս կատարելու վերաբերյալ կոնկրետ թիվ չի նշվում: «Այսինքն՝ գայլերի վրա ով ոնց կարող է, ինչքան կարող է՝ որս է կատարելու»,-ահազանգում է բնապահպան Սիլվա Ադամյանը: Այժմ թույլատրվում է այդ կենդանատեսակի անսահմանափակ որս: Բնապահպանը հիշատակում է անգլիական փորձը, երբ նմանատիպ քաղաքականության պատճառով Մեծ Բրիտանիայում ոչնչացման եզրին հասավ գայլը, եւ ակտիվ փորձեր արվեցին վերականգնելու գայլերի տեսակը։