A
A
Արզումանյանը Քոչարյանի մասին. Նա հաջողված թոշակառու է (video)
Support A1+!Մեկ տարվա ընթացքում, երբ Հայաստանը փորձում էր անդամակցել Մաքսային միությանը, աշխարհում լրիվ այլ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Այսօր հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը. «Այսօր ուրիշ է` Ռուսաստանը Եվրամիությունը հռչակել է թշնամի, սպառնալիքները շատացել են, ՌԴ-ն այսօր քաղաքացիական պատերազմ է հրահրել Ուկրաինայում»: Ալիկ Արզումանյանը միշտ էլ դեմ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը, հիմա առավել ևս դեմ է։ Պատճառն այն է, որ ըստ պարոն Արզումանյանի՝ Հայաստանը գնում է մի միություն, որ սանկցիաների տակ է. «Արդյոք պե՞տք է սա մեզ, ակնհայտ է դարձել, որ խնդրահարույց այս միությունը չի ունենալու ոչ մի քաղաքական ապագա ու հեռանկար»։