Open news feed Close news feed
A A
Video

Աշոտյանը ամփոփեց 100 օրը (video)

Այսօր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ամփոփեց իր աշխատանքային հարյուր օրը նոր կառավարության կազմում: «Մենք ունեցանք հաջողված ամառային քննաշրջան և բուհական քննությունները այս տարի ավելի օբյեկտիվ տեսք ունեին, բայց մի ծաղկով գարուն չի գա ,և մենք դեռ շատ բարեփոխումների կարիք ունենք»,-նկատեց նա: Պարոն Աշոտյանը խոսելով կրթական ոլորտում սպասվող փոփոխություների մասին՝ տեղեկացրեց.« Այս տարի ԱԺ-ում քննարկվելու է պարտադիր տասներկուամյա կրթությանը անցնելու ծրագիրը, դպրոցներում ազգային պարեր են դասավանդվելու, ավագ դպրոցներում կիրառվելու է կրեդիտային համակարգը, կառուցվելու են էլեկտրոնային լաբորատորիաներ, ինչպես նաև տարրական դասարանների աշակերտների համար կայուն սննդի ծրագիր է նախատեսվում»: