Open news feed Close news feed
A A
Video

ՕԵԿ-ը ստու՞մ է (video)

ՕԵԿ-ն ու Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կսպասեն դատարանի որոշմանը։ Այսօր երկար բանակցելուց հետո որոշեցին կողմերը։ Չնայած համաձայնությանը՝ Ագրարային համալսարանի աշխատակազմը շարունակում է պնդել, որ համալսարանի տարածքում գտնվող ՕԵԿ-ին պատկանող շենքում ոչ մի շինարարություն չի կարող լինել։ «Եթե նրանք պնդում են, որ շինարարությունը օրինական է, ինչու չեն ներկայացնում շինարարության նախագիծը և թույլտվությունը։ Ինչքանով մենք տեղյակ ենք մի քանի ամիս առաջ նրանք տուգանվել են շենքում շինարարություն անելու համար։ Այո, ժամանակին մեր ռեկտորատը տվել է թույլտվություն այդտեղ շինարարություն կատարելու, բայց միայն մեզ հետ համաձայնելուց հետո »,-տեղեկացրեց Ագրարային համալսարանի պռոռեկտոր Դանիել Պետրոսյանը։