«Էրդողանը հաղթել է սեփական ուժերով». թուրքագետ (video)
Support A1+!«20 միլիոն թուրք չի մասնակցել երեկ Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններին» ,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Թուրքիայում ընդհանուր թվով կա 56 միլիոն ընտրող, բայց մասնակցել է 38,5 միլիոնը: Մյուս մասը պարզապես ցանկություն չի ունեցել նախագահ ընտրել» : Թուրքագետի կարծիքով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակը սպասելի էր.«Ընդդիմությունը իրականում ոչինչ չարեց և բնական էր , որ Էրդողանը կհաղթեր, բայց ասել, որ ձայների 52%-ը նա հավաքել է կեղծիքների հաշվին, դա այդքան էլ ճիշտ չէ: Եթե մարտին Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների ամբողջ ընթացքում մամուլը պայթում էր ընտրակեղծիքների քանակից, ապա այս դեպքում դրանք մի քանիսն էին, իմ խորին համոզմամբ Էրդողանը այդ ձայները իրոք հավաքել է իր ուժերով, և հավաքել է իր քաղաքականության շնորհիվ» :