A
A
«Երբ որ էս քամբախ կառավարությունը մեյդան եկավ, գյուղացու օրը սևցավ» (video)
Support A1+!Տարվա այս օրերին Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ Մեսրոպ Կարապետյանը շրջում է հարևան համայնքներում։ Նա գյուղտեխնիկա է փնտրում իր հողամասում վար ու ցանք անելու համար։ Ուշիում գյուղատնտեսական տեխնիկա ընդհանրապես չկա և գյուղացիներն իրենց աշխատանքը կազմակերպելու համար տեխնիկան ստիպված վարձակալում են, եթե, իհարկե, հաջողվում է։ Մեսրոպ Կարապետյանի 5000 մետր հողն այս տարի անմշակ է մնացել։ Խնդիրը գյուղում չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ գյուղացիներից գոնե մեկին չի հաջողվել գյուղտեխնիկա գնել։ Այս մասին նրանք անգամ չեն էլ երազում, քանի որ տեխնիկան բավականին թանկ է, իսկ դրանից օգտվում են հարեւան գյուղերի բնակիչները՝ վարձակալության գները պարբերաբար բարձրացնելով։