Open news feed Close news feed
A A
Video

ԼՂՀ հակամարտության բանակցությունները. պատմական ակնարկ (video)

Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ առաջին բանակցությունները տեղի ունեցան դեռեւս 22 տարի առաջ Հելսինկիում Մինսկի խմբի ձեւաչափի ձեւավորումից հետո։ 1997-ին հակամարտության լուծմանը ներգրավեցին ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահները, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում էին հակամարտության գոտի։ Նույն տարում Լիսաբոնի գագաթաժողովից հետո համանախագահները ներկայացրեցին հակամարտության լուծման հռչակավոր «փաթեթային» տարբերակը։ Այն առաջին կետով ենթադրում էր զինված ուժերի դուրսբերում, այսպես կոչված, գրավյալ տարածքներից, փախստականների եւ տեղահանվածների վերադարձ, բուֆերային գոտու ստեղծում, Լաչինի միջանցքի միջազգային վարձակալում։