Open news feed Close news feed
A A
Video

Այսօր ատոմային ռմբակոծության ենթարկվեցին Հերոսիման և Նագասակին (video)

Այսօր Հերոսիմա և Նագասակի քաղաքների զոհերի հուշատախտակի մոտ «Հիկարի» կենտրոնի անդամներն ու հայ մանուկները մեկ րոպե լռությամբ հարգեցին ատոմային ռմբակոծության տուժածների հիշատակը։ Օգոստոսի 6-ին ճապոնական Հերոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի օրն է: Լռության ակցիայից հետո հայ մանուկների նկարազարդ լապտերներն Երեւանից կուղևորվեն Հերոսիմա։ «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիփոսյանի խոսքով՝ 2005- թվականից Հայաստանը կազմակերպում է «խաղաղության լապտերներ» ակցիան։ Ըստ Փիլիփոսյանի՝ այս ակցիայի միջոցով իրենք համայն աշխարհին կոչ են անում խաղաղություն պահպանել։