Open news feed Close news feed
A A
Video

Սոչիում երկու նախագահների հանդիպումից հետո իրավիճակը կմեղմվի (video)

Կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս մտածել, որ պատերազմի վերսկսումը քիչ հավանական է: Այսօր թեմային անդրադարձել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Պարոն Շիրխանյանը անդրադարձավ սահմանային լարվածությանը եւ մի քանի հավանական պատճառներ առաջ քաշեց, ըստ որի` Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը. «Առաջինը նոր նախարարի ինքնահաստատման խնդիրն է, ինքնահաստատման միջոցը նա ընտրել էր պրովոկացիաներ անելը, բայց ստացվեց հակառակը, հնարավոր է նաեւ, որ գլխավոր շտաբում ցանկացել են փորձել հայկական կողմի մարտունակությունը, ինչպես նաեւ չի բացառվում, որ փորձել են ապակայունացնել իրավիճակը Հայաստանում եւ դրանով խոչընդոտել Հայաստանի մուտքը Մաքսային միություն եւ վերջինը Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը գրավելն էր, որպեսզի նրանք լուծում տան Ղարաբաղի հարցին ի օգուտ Ադրբեջանի».-նշեց պարոն Շիրխանյանը: