Open news feed Close news feed
A A
Video

Եզդիները բնաջնջման վտանգի տակ են (video)

Իրաքում եզդիների բնաջնջումը կանխելու համար, այսօր հայաստանաբնակ եզդիներն ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ էին։ Միջազգային կառույցից նրանք խնդրում էին կանխել Իրաքի Շանգալ մարզում օրերս սկսված եզդիների ջարդը։ Նրանց կյանքից զրկում են դավանափոխ չլինելու համար։ Եզդիներն հիշեցնում են՝ Իրաքում իրենց հայրենակիցների մասսայական սպանությունները նորություն չէ: Նրանց գերեվարում են հենց իրենց բնակավայրերում, քչերին է հաջողվում փրկվել եւ ապաստան գտնել հարակից լեռներում։ Այսօր եզդիների բողոքը լսեց ՄԱԿ-ի Երեւանյան գրասենյակի ներկայացուցիչը եւ խոստացավ նրանց ձայնը տեղ հասցնել։