Open news feed Close news feed
A A
Video

«21-րդ դարում ինֆորմացիան անհնարին է թաքցնել» (video)

Սահմանային լարվածության վերջին դեպքերը հայկական լրատվամիջոցները օբեկտիվ են լուսաբանել` կարծում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։ Նրա խոսքերով՝ լրատվամիջոցները պարտավոր են իրազեկել հասարկությանը, քանի որ անորոշությունն ավելի ծանր հետեւանքներ կարող է ունենալ. «21-րդ դարում ինֆորմացիան անհնարին է թաքցնել, այն գտնելու է իր այլընտրանքային ճանապարհը, ինֆորմացիան փոխանցվելու է բերնեբերան , որն էլ հղի է լինելու վատ հետևանքներով», - ասաց նա։ Արմինե Օհանյանը նշեց, որ լրատվամիջոջները պետք է միայն ընթերցողին ստույգ ինֆորմացիա հաղորդեն՝ առանց այդ ինֆորմացիան չափազանցնելու կամ խեղաթյուրելու։