A
A
Տիգրան Սարգսյանը խաբել է մանկատան նախկին սաներին (video)
Support A1+!Առանց գրասեղանի դասեր պատրաստելը 15- ամյա Մերի Սանթրոսյանի համար սովորական երույթ է: Աղջիկն ինչ իրեն հիշում է, մանկատան նախկին սան մոր հետ ապրում է Թբիլիսյան խճուղու լամպերի գործարանի հարևանությամբ գտնվող հանրակացարանի այս փոքրիկ սենյակում։ Այս տարածքը, որը զուրկ է տարրական պայմաններից ընդամենը տանիք է հանդիսանում: Կյանքի եւ ապագայի մասին աղջիկը բոլորովին այլ պատկերացումներ ունի։ Նա երազում է դերասանուհի դառնալու մասին, սակայն սա նրա միակ ցանկությունը չէ։