Open news feed Close news feed
A A
Video

Որո՞նք են անպտղության պատճառները (video)

Անպտղությունը այսօր էլ մնում է օրակարգային խնդիր։ Այն ոչ միայն բժշկական, այլ նաեւ սոցիալական խնդիր է։ Պատճառներից են նյարդահոգեբանական լարվածությունը, հորմոնային խանգարումները, իմունային խնդիրները, հոգեկան գերլարվածությունը, սեռավարակներն ու վիրուսային հիվանդությունները եւ ժամանակին մասնագետին չդիմելը։ Սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասում է, որ բուժումը մատչելի կլինի այն դեպքում, երբ զույգերը մասնագետներին դիմեն ավելի հաճախ եւ երկուսով, քանի որ հղիության համար պատասխանատու են երկուսն էլ. «Անպտղություն նկատելիս պետք է անմիջապես դիմել մասնագետներին, պոպոք-պնդուկին հավատալով չեք բուժվի»։ Անպտղություն կարող է առաջանալ ծխելու չարաշահումից, ինչպես նաեւ արհեստական ընդհատումներից։