A
A
«Կարկատանային որոշումների հետեւից գնալն անիմաստ է» (video)
Support A1+!Մայրաքաղաքային տրանսպորտի սակագնի հարցը վերջնականապես լուծում չի ստացել: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը` խոսելով շուրջ մեկ տարի առաջ այս օրը մայրաքաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիաներին` ընդդեմ տրանսպորտի սակագնի թանկացման եւ դրան հաջորդած քաղաքապետարանում տեղի ունեցող քննարկումներին: Պարոն Պողոսյանը սակագնի որոշման համապատասխան հանձնաժողովի անդամ է, սակայն չի մասնակցում քննարկումներին: Նրա համոզմամբ` քանի դեռ չկա տրանսպորտի զարգացաման հայեցակարգ, ամեն քննարկում անիմաստ է. «Հասարակական ընդվզումը շատ կարեւոր է, սակայն բացակայում է տնտեսական կոնցեպտուալ մոտեցումը եւ կարկատանային որոշումների հետեւից գնալն ու 50 դրամի շուրջ վիճելն անիմաստ է»: