Open news feed Close news feed
A A
Video

Մարդիկ, ովքեր իրենց մեծությամբ հասել են տիեզերքին (video)

Գեղանկարը ՀՀ ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանի առաջին սերն է, ու երբ կինոն դադարեց կինո լինելուց, «Տժվժիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Ճանապարհ դեպի կրկես», «Նռան գույնը» և էլի տասնյակ ֆիլմերի բեմադրող նկարիչը շարունակեց զբաղվել գեղանկարչությամբ: Հայաստանի նկարիչների միությունում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը`տիեզերքն է ու անվանի մարդկանց դիմանկարները , մարդկանց որոնք իրենց մեծությամբ հասել են տիեզերքին` Հրաչյա Ներսիսյան, Սիամանթո, Կոմիտաս, Վիկտոր Համբարձումյան, Սերգեյ Փարաջանով, Լեոնիդ Ենգիբարով...